![]()
Տորթերի դիզայներ Քնարիկ Հարությունյանը արդեն շուրջ երեք տարի է, ինչ ապրում եւ աշխատում է Միացյալ Նահանգներում: Նա իր աշխատանքներով զարմացրել է նույնիսկ ամենաքմահաճ դիզայներներին և այսօր նրան են վստահում ամենաբարդ ու ինքնատիպ ձևավորում պահանջող տորթերը։
Ամեն ինչ սկսվեց շատ պատահական։ Դեռևս Երևանում, որտեղ Քնարիկի ծնողները տորթերի մասնագիտացված խանութ և արտադրամաս ունեին, նա ստիպված է լինում լրիվ ինքնուրույն թխել ու ձևավորել պատվիրված տորթը, քանի որ աշխատակիցը անսպասելի բացակայում էր։
«Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» հեքիաթի ձեւավորմամբ տորթը, գործից բոլորովին անտեղյակ ու անփորձ լինելով Քնարիկը, թխում ու զարդարում է տորթն հիանալի կերպով։
Այս պատմությունը հիմք դարձավ ապագա դիզայների մասնագիտության ընտրության հարցում։ Նա ինքն էլ չի հասկանում՝ ինչպես ստացվեց, որ առանց որևէ ուսուցման ժամանաի ընթացքում հասավ նման արդյունքների։ «Հավանաբար, Աստվածատուր շնորհ է, բայց նաեւ իմ հետաքրքրասիրության, արագաշարժության ու աշխատասիրության շնորհիվ է, որ անընդհատ ձգտում եմ հասնել լավագույն որակներին»․-նշում է Քնարիկը:
![]()
Ամերիկա տեղափոխվելու միտքը հրուշակագործին այդքան էլ դուր չէր գալիս, բայց երբ ընտանիքով տեղափոխվեցին այստեղ, հաջողությունն ու ճանաչումը ավելի մեծ թափ ստացավ։ Այսօր Քնարիկն ունի հարյուրավոր հաճախորդներ, ոչ միայն հայերի շրջանում այլև օտարերկրացիների։
Նա աշխատում է շոու-բիզնեսի հայտնի մարդկանց հետ ինչպիսիք են Անահիտ Սիմոնյանը, Մերի Մակարյանը, Աիդա Սարգսյանը, Նարեկ Մակարյանը, Շպռոտը, Լիլուն, Արմինա Allure-ն եւ այլք:
![]()
![]()