Քիմ Քարդաշյանի յուրօրինակ սուրբծննդյան նվերը մայրիկին ու քույրերին

Քիմ Քարդաշյանը շատերի մոտ ասոցացվում է մարմնի որոշակի մասի հետ, որն, ի դեպ, նրա ընտանիքին եկամուտ է բերում։ Նա կամ կատակով կամ լրջորեն որոշել է, որ մարմնի այդ «յուրահատկությունը» չի խանգարի նաեւ ընտանիքի անդամներին։

Այդ պատճոռով մոդելը բոլոր քույրերին ու մորը հատուկ մարզասարք է նվիրել, որը կօգնի, ինչպես ասում են, Քիմի նման նստատեղ ձեռք բերել։ Քիմի մայրը՝ Քրիս Ջենները նվազագույնը զարմացած էր։ «Վաու, Քիմ։ Սա խենթություն է։ Սա նստատեղի համար մարզասա՞րք է»։

Քիմն Instagram-ի Stories բաժնում գրել է. «Այսպիսի նվեր եմ գնել մայրիկին, քույրերիս ու ինձ։ Հիմա ես մարզվում եմ եւ հույս ունեմ՝ նրանց եւս դուր կգա»։ Քիմը նաեւ ցույց է տվել՝ ինչպես է իր անձնական մարզիրը՝ Մելիսա Ալկանտարան փորձում մարզասարքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ