Շարմազանովը իրենց 10 տարիների ու էսօրվա իշխանության 1.5 տարվա արածները համեմատում է իրար․ հզոր համեմատություն

Մկրտիչ Իսրայելյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Շարմազանովի ասուլիսին․

Շարմազանովը ասուլիսի ընթացքում համեմատում է իրենց իշխանության 10 տարիների ու էսօրվա իշխանության 1.5 տարվա արածները ու գոհ դեմքով հայտարարում թե բա տեսեք մենք ինչքան բան ենք արել:

Հզոր համեմատություն է անում բայց  էտ նույնն է, որ ֆուտբոլի խաղը սկսվի թիմերից մեկին 10, իսկ մյուսին ոչ մի գոլ գրանցած հաշվով:

Հիշեցնենք, որ Շարմազանովը  հայտարարեց, որ Հայաստանին այսօր անհրաժեշտ է, որ 2020 թվականին տեղի ունենան արտահերթ ընտրություններ, որոնք կլինեն գաղափարական. «Ես դրա համար չեմ ասում, որ ՀՀԿ-ն վերադառնա , այլ դա անհրաժեշտ է, որ խորհրդարանը դեֆորմացված չլինի, որ ընդդիմությունը կարողանա հակակշռել ընդդիմությանը, որ 3/5-րդի շեմն աշխատի:

Երկրին է պետք, որ 2020 թվականին հասնենք նրան, որ պարտադրենք արտահերթ ընտրություններ: Ընդդիմությունը որեւէ լծակ չունի վերահսկելու կամ հավասարակշռելու իշխանության ցանկությունները:

Ոչ մի իշխանություն Հայաստանում այսքան անսահմանափակ իշխանություն չի ունեցել, որն այսօր ունի Փաշինյանը: Սա նորմալ չէ: 2020 թվականը պետք է լինի պայքար արտահերթ ընտրությունների անցկացման համար»:

Շարմազանովը ասուլիսի ընթացքում համեմատում է իրենց իշխանության 10 տարիների ու էսօրվա իշխանության 1.5 տարվա արածները ու…

Posted by Mkrtich Israyelyan on Tuesday, December 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ