«Իր մորը վիրավորել են, ինքը կորոշի՝ խաղալ ազգային հավաքականում, թե ոչ». Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ որդու մասին

Ինչպես արդեն հայտնել ենք երեկ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը` Մարինա Թաշչյանը, չի ընտրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի կազմում։

Լուրեր են շրջանառվում, որ  Հենրիխ Մխիթարյանը  պատրաստվում է լքել  ֆուտբոլի ազգային հավաքականը։

Մեզ հետ զրույցում Մարինա Թաշչյանն ասաց. «Ես Հենրիկի հետ միայն ծնողական կապ ունեմ։ Որոշումը թող ինքը կայացնի, նա խաղում է ազգի համար։ Ինքը արդեն թող որոշի, եթե իր մորը վիրավորել են, կշարունակի, թե ոչ»,-ասաց Թաշչյանը։

Հարցին, թե ինքն ինչ դիրքորոշում ունի այդ հարցի շուրջ, ֆուտբոլիստի մայրը պատասխանեց. «Ես դեմ եմ, որ չշարունակի, ինքը խաղում է ազգի համար, ուղղակի Հենրիկը հիմա վիրավորված է իրենց վերաբերմունքից»։

Նյութի աղբյուր՝ armdaily.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ