![]()
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր դիմում եմ ներկայացրել «Շանթ» հեռուստաընկերությունում աշխատանքից ազատվելու համար:
Այստեղ անցկացրած 3 տարիները դրական ազդեցություն ունեցան իմ մասնագիտական կարողությունների ավելացման վրա, ինքս էլ իմ հնարավորությունների սահմաններում, որպես լրագրող և լուրերի մեկնաբան, փորձեցի ներդրում ունենալ «Շանթ»-ի հաջողությունների գրանցման գործում:
Թե որտեղ կլինեմ առաջիկայում և ինչ կերպարով, հայտնի կլինի արդեն 2020-ին: Բոլոր դեպքերում կշարունակեմ հավատարիմ մնալ մասնագիտական սկզբունքներիս և մինչև այժմ ինձ համար ընդունելի արժեքներին»:
![]()
![]()