Ահասարսուռ սպանություն ․․․ Կտրել են 17-ամյա պատանու պարանոցն ու հարվածել սրտին․ մանրամասներ

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երտասարդ տղա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիսի քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Էդիկ Բեգլարյանն էր։

Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե որտեղից է սպանվածը տեղափոխվել հիվանդանոց, ինչպես նաև՝ որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ