Օրն ինձ համար ավարտվեց մեծագույն ողբերգությամբ…ճեղքված սրտով ենք…

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կից լուսանկար հրապարակելով.

«Իմ աշխարհն իմ Ընտանիքն է: Ու երդվում եմ, ամբողջ աշխարհի հրաշալիքներն ու գեղեցկությունները տեսնելուց հետո հազարապատիկ կարող եմ ասել նույնը:

Այսօրը` 2011- ի դեկտեմբերի 20-նն ավարտվեց ինձ համար մեծագույն ողբերգությամբ. ես կորցրեցի մայրիկիս: Ես էլի աշխատանքի էի` նկարահանման:

Մայրս էլ աշխատավայրում էր… վայրկյանի մեջ կանգ առավ …(

Չկա որևէ բան, որը կարող է փարատել Ծնողի կորուստը:

Հետագայում` 8 տարի անց նույն պատկերը կրկնվեց… նորից նկարահանման էի, Հայրս… նորից մի վայրկյանում…(

Առանց մոր մենք ճեղքված սրտով ենք, առանց հոր` ճեղքված ողնաշարով:

Այսօր անընդհատ կարոտի ու հուզմունքի օր էր… արտասվախառն հիշողությունների ու ժպիտների օր: Ես չեմ ուզում խոսել մայրիկիս մահվան նասին: Ես ուզում եմ պատմել նրա Կյանքի մասին: Իրենով ամենուր սեր ու համերաշխություն էր բերում, տեղով մեկ էլ սեր էր ու համերաշխություն: Իր մահով անգամ մեզ ավելի ամրացրեց, քուրերիս անքակտելիորեն ու վերջնական իրար կապեց: Մայրս Սեր էր, մտածելու և գործելու ազատությամբ էր մեզ դաստիարակել, բոլորին հասնող ու օգնություն բերող, մեծերին հարգող, անմնացորդ նվիրումով Հայաստանը սիրող ու ամեն վայրկյան միջավայրին օգտակարություն բերող: Նա այդպիսին էր, մեզ էլ ձևավորեց իր մտածողությամբ ու «ձևաչափով»:

Անսահմանությունը ունի սահման, երբ մարմնեղ է դառնում ու ամփոփվում Մայրիկիդ մեջ: Մայրս անսահման էր…

Ամեն վայրկյանը մեր` երեք քույրերի, երեխաների, մեր ընկերների և ընտանիքների հետ ամեն հավաք ու ժպիտ, ամեն պատմություն և հյուրընկալ սեղան, յուրաքանչյուր բարի գործ կամ օգնություն դիմացինի համար, այդ ամենը Մայրիկիս ու Հայրիկիս հավերժ հիշատակին են, նրանց տված սիրո դիմաց մեր` էս չարացած աշխարհին ու իրար գոնե մի փոքր սեր տալով հավերժ շնորհակալությունն է ՆՐԱՆՑ:

Իմ երկու պաշտելի ավագ քույրերը

Իմ ամենաթանկ ասպետները` զարմիկներս և մեր տան արքայադուստրը` կրտսերը…)»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ