«Երեխաներին այստեղ այնքան են պահում, մինչև Ռազմիկ Աբրահամյանը հարմար գնորդ ճարի, թանկով ծախեն». երեխաների առուծախի գործով վկան սարսափելի մանրամասներ է պատմում

Հասարակությունը խորապես ցնցված է վերջերս արված սկանդալային բացահայտումներից, որոնք վերաբերում են Պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահմյանին։ Վերջինս մեղադրվում է ապօրինի որդեգրումների և երեխաների առքուվաճառքի հետ կապված գործով։

Շատ քաղաքացիներ, չցանկանալով հրապարակել իրենց անունը, որոշ մանրամասներ են հայտնում։

Ահա թե ինչ է պատմում քաղաքացին։

«Անքուն գիշերներին շրջում էի միջանցքներով, մտնում քույրերի սենյակ: Այնքան երկար էի մնացել այնտեղ, որ արդեն մտերմացել էինք: Մի անգամ մտա երեխաների հատուկ խնամքի բաժին, որտեղ մուտքն արգելված է: Այնտեղ տեսա 4 երեխա, որոնք ակնհայտորեն նորածին չէին: Երեխաներից մեկը 8-9 ամսական կլիներ:

Երբ քույրերին հարցրի, թե ինչ գործ ունեն այս երեխաներն այստեղ, նրանք խնդրեցին լռել՝ վախեցած կողքերը նայելով: Ես տեսել էի այն, ինչը չպիտի տեսնեի: Ավելի ուշ քույրերը կցկտուր պատասխաններ տվեցին՝ ասելով, որ այդ երեխաների մայրերը հրաժարվել են նրանցից:

Իմ հարցին, թե ինչու այդ դեպքում երեխաները մանկատանը չեն, քույրերը պատասխանեցին՝ ինչ մանկատուն, այստեղ այնքան պահում են, մինչև Ռազմիկ Աբրահամյանը հարմար գնորդ ճարի, թանկով ծախեն: Հիմա մտածում եմ՝ միգուցե ո՞չ բոլորի ծնողներն են հրաժարվել: Միգուցե նրանց մայրերին էլ խաբել էին, թե երեխան մահացած է, կամ անբուժելի հիվանդ ու հափշտակել էին երեխային»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ