Հասմիկ Կարապետյանը երկրորդ բալիկին է սպասում

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը և ամուսինը ՝ Շանթ Քիրմիզյանը, սպասում են իրենց երկրորդ երեխային։  Հասմիկի խոսքով՝ իրենց համար որքան անսպասելի, նույնքան էլ սպասելի էր այդ լուրը։

«Շատ պատահական եմ իմացել, որ բալիկի եմ սպասում։ Հղիությունս 6-7 շաբաթական էր, սակայն չէի էլ կռահում այդ մասին։ Սա միանշանակ Աստծո կամքն է։ Կարծում եմ՝ Աստված զգաց, որ ինձ մնա, միայն Տաթևովս կբավարարվեմ։ Սա ի վերուստ տրված մի բան է՝ օրհնություն, ինչի համար մենք անչափ ուրախ ենք»։

Երգչուհին ասաց, որ երեխայի սեռն առայժմ իրենք էլ չեն ցանկանում իմանալ․ «Այնքան ուրախ եմ, որ ես ու ամուսինս երեխայի սեռը չենք կարևորում։ Կարևորն առողջ բալիկ ծնվի։ Լինի տղա, թե աղջիկ՝ նույն ուրախությունն ենք ունենալու։ Անկեղծ եմ ասում, մեր միջև այդ թեմայով նույնիսկ խոսակցություն չի եղել։ Երեխայի սեռը դեռ չենք ճշտում, առայժմ ուզում ենք անակնկալ լինի»։

Հասմիկի և Շանթի առաջնեկը՝ Տաթևը, 3 տարեկան է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ