![]()
Ուր գնում եք, Ուրախությունը ձեզ հետ ունեցեք:Դուք շատ Օրհնված եք: Դուք շատ եք Օրհնում:Օրհնության անսպառ պաշարներ են սպասում ձեզ՝ նաև գալիք տարիներին ու ամիսներին: Բայց ամեն մի Օրհնություն պարտավոր եք ուրիշներին փոխանցել:Սերը կարող է Աստծո փոխանցումով շրջվել ու անցնել ողջ աշխարհը՝ հաղորդվելով մեկից մյուսին:
Մի քիչ արևի լույս ծագեցրու մեկի սրտին. այդ մեկը զվարթանալով՝ իր ուրախությունը կփոխանցի ուրիշին. և այդպես, Իմ Կենսատու ու ուրախարար պատգամը կփոխանցվի մեկից միուսին:Այս ժամանակի մեջ Փոխանցողներ եղեք. նախ դուք լցվեք սիրով ու քնքշությամբ, ապա զվարթություն հաղորդեք բոլորին:Սիրեք բոլորին:
Անտեսվածի, բթամիտի, մեղավորի, դատապարտվածի ու թշվառի մեջ էլ աշխատեք Ինձ տեսնել:Տեսեք Ինձ նաև Մանկան ծիծաղի մեջ, ծերերի մեղմության մեջ, երիտասարդների քաջության մեջ, այրերի ու կանանց հարաբերությունների մեջ:
![]()
![]()