Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա

Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ, դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը: Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը քիչ առաջ հրապարակեց միջնորդության որոշումը:

Ռազմիկ Աբրահամյանը ներկա էր դատական նիստին:

Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ