Ուկրաինահայերը Երևանին սքեյթի համար նախատեսված այգի կնվիրեն

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Ուկրաինայի Հայերի միության ամենամյա համաժողովը, որին ներկա են եղել Ուկրաինայի և Հայաստանի խորհրդարանների պատգամավորներ, Հայաստանի սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, հայ և ուկրաինացի մեդիափորձագետներ, մշակույթի ու քաղաքական գործիչներ։

Համաժողովին ներկայացվել է Երևանում սքեյթի համար նախատեսված այգու ծրագիր։ Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն ասել է, որ դա լինելու է ուկրաինահայերի նվերը Հայաստանի մայրաքաղաքին։

Առանձնահատուկ նշվել է Ուկրաինայի և Հայաստանի ԶԼՄ-ների համագործակցության անհրաժեշտության մասին։ Այդ առումով ծավալուն աշխատանք է կատարում Կիևի հայկական AnalitikaUA.net լրատվական գործակալությունը։

Համաժողովին հաջորդած տոնական միջոցառման ժամանակ հայ-ուկրաինական կապերի ամրապնդման համար ունեցած ավանդի համար պարգևատրվել են հայ և ուկրաինացի մի շարք քաղաքական և մշակույթի գործիչներ, լրագրողներ և վերլուծաբաններ:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ