![]()
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ 8-ամյա Էլեն Մկրտչյանը հաղթահարել է քաղցկեղը:
«Մեր Էլենը հաղթահարել է քաղցկեղը կամքի ուժի և երազանքների շնորհիվ»,- գրել է Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք որ, 8–ամյա Էլեն Մկրտչյանի ամբողջ կյանքը պտտվում է «Միսս Հայաստան» դառնալու երազանքի շուրջ։ Հենց այդ նպատակն էլ փխրուն փոքրիկին մեկ տարի շարունակ ուժ է տվել Յուինգի սարկոմայի դեմ պայքարելու ու այն հաղթահարելու համար։
![]()
Նրա առաջին բեմելը չի կայացել վիրահատության ու քիմիաթերապիաների պատճառով։ Էլենը, սակայն, երազանքին ևս մեկ քայլ մոտեցավ վերջերս, երբ հենց արյունաբանական կենտրոնում տոնական մթնոլորտում հայտնեցին նրա բուժված լինելու մասին ու առաջին անգամ հեռուստատեսությամբ ցույց տվեցին։
![]()