«Ինչղօր Քիմ Քարդաշյանը էղնիմ»․ Վահանդուխտ տատի հումորը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շիրակցու հումորը յուրահատուկ է․

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Շիրակցու հումորը յուրահատուկ է։
Երեկ մեր Խարկով գյուղի միակ բնակիչ Վահանդուխտ տատիկին հարցրեցին՝

-Տատիկ ջան ինչղ ե՞ս։
-Բալա ջան ինչղօր Քիմ Քարդաշյանը էղնիմ, սաղ օրը ինտերվյու կվերցնեն։ 

Հիշեցնենք, որ Շիրակի մարզխորհրդի տարեվերջյան նիստը սկսվեց հուզիչ մի տեսարանով. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը սահմանամերձ Խարկով գյուղի միակ բնակչուհուն` 83-ամյա Վահանդուխտ Մելքոնյանին հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը:

Գյուղն ամբողջապես դատարկվել է, միակ բնակչուհին Վահանդուխտ տատն է, որը սկեսրոջ պատգամը սրբորեն պահպանելով` չի հեռացել գյուղից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալագիր էր ուղարկել Խարկովի միակ բնակչուհուն. «Հայրենի հողին անմնացորդ նվիրումի և անխոնջ և երկարամյա աշխատանքի համար»: Հուզվեցին թե ներկաները, թե Շիրակի մարզպետը, թե տատիկը:

Շիրակցու հումորը յուրահատուկ է։Երեկ մեր Խարկով գյուղի միակ բնակիչ Վահանդուխտ տատիկին հարցրեցին՝-Տատիկ ջան ինչղ ե՞ս։-Բալա ջան ինչղօր Քիմ Քարդաշյանը էղնիմ, սաղ օրը ինտերվյու կվերցնեն։ )))

Posted by Tigran Petrosyan / Տիգրան Պետրոսյան on Saturday, December 21, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ