Ահա, թե ինչ արեց Գոհար Ավետիսյանը, երբ իմացավ քաղցկեղով հիվանդ աղջկա ցանկությունը

Կարեկցել ու հասկանալ օտարի ցավը ոչ բոլորը կարող են: Միայն բարի հոգու և կամքի տեր մարդիկ են ընդունակ նման բանի:

Այս աղջկա մոտ 4-րդ աստիճանի քաղցկեղ են հայտնաբերել: Բժիշկները ասել են, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է ու ապրելու հույս չկա: Միակ բանը, որ նրանք կարող են անել, դա վերջին օրերին նրա ցավերը մի փոքր մեղմելն Է:

Եվ երբ աղջկան հարցրել են, թե ինչ երազանք ունի, նա պատասխանել է, որ շատ կուզենար Գոհար Ավետիսյանն իրեն տեսանյութով ողջույն ուղարկի: Գոհար Ավետիսյանը ոչ միայն ողջույն ուղարկեց, այլ նաև անձամբ այցելության գնաց աղջկան: Աղջիկը հանդիպելով նրան չէր կարողացել զսպել արցունքները:

Նա ասել է, որ մի երազանք ունի ուզում է բոլոր աղջիկների նման գեղեցիկ լինել: Եվ Գոհարը դիմահարդարել է ու ավելի գեղեցկացրել նրան:

Գոհարի կողմից սա շատ կարևոր ու գնահատվող քայլ է եղել: Համացանցում բոլորը շնորհակալություն են հայտնել մեր հայուհուն այսպիսի հարգանքի արժանի քայլի համար: Գոհարը ասել է, որ չկա ավելի լավ ու հաճելի բան, երբ կարողանում ես կատարել մարդու ցանկությունը:

Ի դեպ, դա միակ դեպքը չէ: Յուլիան նույնպես տառապում է  քաղցկեղով և Գոհարի աշխատանքների միջոցով կինը վերականգնել է իր գեղեցկությունը։

Սիրենք ու կարեկցենք իրար, փորձենք երջնկացնել մեկս մյուսին, սերն ու բարությունը կփոխեն աշխարհը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ