![]()
«Մեր հասարակությունը և քաղաքական վերնախավը պատրաստ չեն փոփոխությունների, ասում է ոչ հեռու անցյալում հեղափոխությամբ ոգևորված վերլուծաբանը։ Երևի կարիք չկա պարզելու, թե նա ինչ նպատակ է սպասարկում իբր հոռետեսի իր շրջադարձով, և ինչու է ընտրել Հայաստանի ապագան ու այդ ապագայով իր կողքի ապրողին նվաստացնելու միջոցը։
Մտածել եք, եթե հիմա պատրաստ չէ հասարակությունը փոփոխության քաղաքական ու տնտեսական ասպատակություններից ազատագրված երկրում, բա էլ երբ է պատրաստ։ Իսկ ով է ասել, որ սովորել աշխատավարձով ապրելը, կամ շեֆի մտրակին սպասող կոմսոմոլի կերպարից մարդ քաղաքացի դառնալը հեշտ որոշում է։
Բայց դա, ժամանակին հազար, կամ մի քանի հազար դոլարանոց կոստյումի սովոր պաշտոնյային փրկելու միակ ճանապարհն է։
Եթե սա չի ուզում անցյալի գաղջին կարոտած վերլուծաբանը, ուրեմն թող շարունակի հիանալ նույն անցյալին միջազգային ֆինանսական կառույցի մեզ տրված նկարագրով, որտեղ Հայաստանի բյուջեի 3 միլիարդ դոլարից 1 միլիարդը գողացվել է, իսկ մոտ 900 միլիոնը որպես հարկ պետական բյուջե չի հասել․․․»․ Նվեր Մնացականյան
![]()