![]()
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը համալրվել են ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով: 2019 թվականի արտադրության:
Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է:)»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի աշխատանքի մասին մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութերում:
![]()