Հայցում եմ Ձեր ներողամտությունը. պատգամավորը` «Այբբենարանի» հեղինակ Վաչագան Սարգսյանին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ներողություն է խնդրել «Այբբենարանի» հեղինակ Վաչագան Սարգսյանից.

«Հարգելի պարոն Սարգսյան, տեսա Ձեր գրառումն ու, անկեղծ ասած, հարկ համարեցի արձագանքել մի քանի պատճառով…

Ձեր «Հայերենը ափի մեջ» շարքի շնորհիվ է, որ համադասարանցիներիս շրջանակում սեր արթնացրիք լեզվաբանության հանդեպ…

Պարոն Սարգսյան, Ձեր կողմից առաջ բերված փաստարկների հետ համամիտ չեմ, սակայն և չեմ հերքում, որ շատ կոպիտ եմ արտահայտվել…

Ձեր՝ ինձ ուղղված բնութագիրը շատ վիրավորական էր, սակայն հայցում եմ Ձեր ներողամտությունը և վստահ եմ, որ կկարողանանք միասին քննարկել, թե գրքի այդ պատկերներում ինչն է, որ այդքան անընդունելի է իմ և փորձագիտական համայնքի մի քանի ներկայացուցիչների համար:

Պարոն Սարգսյան, տառերի ուսուցման Ձեր մեթոդը շատ լավն է, բայց իմ համեստ պատկերացմամբ այս դասագիրքն ավելի համալիր մոտեցում է պահանջում:

Սիրով կսպասեմ Ձեր արձագանքին:

Հարգանքով՝ Սոնա», — գրել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ