«Լկտի սուտ, որեւէ ստորագրահավաքի չեմ միացել»․Մերի Հակոբյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը երեկ տեղեկացրել էր , որ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ միացել է ևս 7 մշակույթի գործիչ:

Նրանց թվում նշվել էր նաեւ դերասանուհի Մերի Հակոբյանի անունը։

Վերջինս, սակայն Irakanum.am-ի հետ զրույցում լկտի սուտ որակեց այդ տեղեկությունը, հայտարարելով, որ որեւէ ստորագրահավաքի չի միացել։

Մերի Հակոբյանը փոխանցեց, որ գտնվում է Մոսկվայում, եւ իրեն հայտնի չէ, թե ինչպես է իր անունը հայտվել այդ ցուցակում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, թե Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Հայտարարությունից հետո տարբեր լրատվամիջոցներով մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պնդեցին, որ իրենք այդ ստորագրահավաքից տեղյակ չեն, եւ իրենց համաձայնությունը չեն տվել։

Փաստորեն այս ավանդույթը շարունակվել է, եւ հերթական անգամ պարզ է դառնում, որ յոթից առնվազն մեկը՝ Մերի Հակոբյանը եւս տեղյակ չի եղել, որ հանդես է եկել ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ