![]()
«Ազգային Վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Բակո Սահակյանի բարեկամները ծեծել են 1֊ին կարգի հաշմանդամություն ունեցող Արթուր Սարգսյանին։ Բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել է, արդեն հինգ օր է հիվանդանոցում է։
Ոստիկանության պաշտոնյաների հետ զրույցից հասկացա, որ դեռևս գործ հարուցված չէ, նույնիսկ Արթուրից դեռ բացատրություն չեն վերցրել։ Ակնհայտ է, որ ոստիկանությունը գնում է գործը կոծկելու ճանապարհով։ Բեսպրեդելը շարունակվում է»։
![]()
![]()