![]()
Թող Տիրոջ Ամենազոր Սուրբ Աջը ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր ժողովրդին, հայրենյաց պաշտպան մեր խիզախ զինվորներին: Հավետ կեցցեն մեր քաջ զինվորները, փառք ու պատիվ հայոց բանակին:
Ամենազոր Աստված և Թագավոր Հավիտենից անսասան և անպարտելի պահիր Քո ժողովրդին և հայոց աշխարհը: Կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ և Քո ծառաների զորացուցիչ, խաղաղ կյանք պարգևիր հայրենի մեր երկրին և զորացրու թշնամիների դեմ պատերազմում ի փառս Քո Սուրբ անվան:
ՏԵ՛Ր ԻՄ, զավակներդ այսօր կանգնած են մեր երկրի պաշտպանության համար: Նրանք վրեժ ունեն լուծելու նրանք՛ իրենց հայրերի, պապերի փոխարեն, որոնք արձակեցին իրենց շղթայակապ ու անպարագիծ երազները և անդադրում ու անշեջ հուշերի միջոցով, ժառանգեցին իրենց սերն ու կարոտը հայրենիքի սահմանների նկատմամբ…
![]()
Ով, ամենակարող, ամենաբարեգութ Տեր, ամեն օր լսում ես նրանց մայրերի աղոթքը, ու տեսնում, թե ինչպես են նրանք մայրական կաթի ու արցունքների միջով հավատ ու սեր փոխանցում իրենց զավակներին..Ողորմիր նրանց…Քռզ է վստահված նրանց կայնքն ու ճակատագիրը: Ուժ տուր նրանց, անհնարինը դարձրու հնարավոր, որ հայ զինվորը կարողանա իրականացնել իր երկրի տերը լինելու իրողությունը:
Փառք Քեզ ամենազոր, ամենակարող և ամենաբարեգութ Տեր հավիտյանս հավիտենից
Ա Մ ԵՆ
![]()