Ձեր տաղանդը չէր ձգի նույնիսկ Տիգրան Կարապետիչի ադամանդի կոչմանն արժանանալուն․․․

Իսկ ում համար է գաղտնիք, որ մարտի 1֊ի քրեական գործի և տաս սպանվածների գործի քննության նկատմամբ հայ հասարակությունը չափազանց զգայուն է, հատկապես, երբ ակնարկվում է այդ հանցագործության մեջ գլխավոր մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից այս կամ այն պատրվակով ազատելու մասին:

Դրա փոխարեն, սակայն, այսօր պարզվեց, որ ոմանց պարզունակ քմահաճույքով անհասկանալի պայմաններում վաստակավոր «հռչակված» անչափահաս «վաստակավորները», ովքեր այդպես էլ չեն գնահատում այդ կոչման հարգը, ըստ արժանվույն չեն ընկալում նաև հասարակության արդարացի պահանջը:

Ախր ում համար պարզ չէ, որ այդ «վաստակավորներից» շատերի ստեղծած «արվեստը» եղել է անհասկանալի ու «թիթեռի կյանք» է ունեցել: Ու եթե պալատական տիկինները նրանց հովանավորել են և «առաջ բրդել», դա դեռ չի նշանակում, որ նրանք արժանի են եղել «վաստակավորի» կոչմանը:

Ինչևէ, իրավիճակն անկասկած ողբերգական է, ու թերևս սրանով էլ հենց բացատրվում է հասարակության զգացմունքայնությունն այս հարցում: Բայց նույնիսկ այս պարագայում ինչ֊որ «վաստակավորների» ստորագրությունները չի կարող որևէ ազդեցություն ունենալ դատարանի վրա։ Մինչդեռ այդ ստորագրությունների հասցեատերերի նկատմամբ կարող է շատ բացասական հասարակական կարծիք ձևավորել` բոլոր հնարավոր ամենատխուր հետևանքներով:

Պարզվում է, որ մարդկային բանականությանը դժվար ընկալելի է մարդկանց սառնասրտորեն սպանելու փաստը։ Գուցե կան «վաստակավոր» անձինք, որոնք հակված են կատարվածը մոռանալու, բայց սա հաստատ չի բխում իրականությունից, քանի որ այս քրեական գործը ո’չ «արվեստի» գործ է, ո’չ «ռաբիս» ոճի անճաշակ երաժշտություն է, ո’չ թուրքական մուղամ է և ո’չ էլ մեքսիկական խճճված սերիալ։

Ցավալի է, որ անգամ հեղափոխությունը մեզ չի «ազատագրել» նախկին պալատական միջակություններից ու «ռաբիս» ոճով ապրող «վաստակավորներից»։
Հ.Գ. Եվ եթե դուք ինքներդ ձեզ համոզել եք, թե վաստակավոր եք… ու կարող եք ազդել դատական պրոցեսների վրա… ապա ընդամենն ասեմ, որ ձեր «տաղանդը» և «վաստակը» չէր «ձգի» նույնիսկ Տիգրան Կարապետիչի «ադամանդի» կամ «զմրուխտի» կոչմանն արժանանալուն.. մինչդեռ դուք կորցրել եք իրականության զգացողությունը, անմեղսունակի «միամտությամբ» և մոլագարի «նվիրվածությամբ» դուրս եք եկել բռնապետությունից ազատագրված ժողովրդի դեմ…

Ողբամ ընդ ձեզ..

Իսկ մեղսունա՞կ են արդյոք ստորագրողները…
Շատերն անգամ տեղյակ էլ չեն «իրենց» ստորագրած փաստաթղթի բովանդակությանը…

Սակայն ցինիզմը սրանով չի վերջանում, քանի որ այդ փաստաթուղթը ստորագրած «վաստակավորները» դրսևորել են թե’ քաղաքական և թե’ իրավական կատարյալ անմեղսունակություն (քանի որ մեղսունակ մարդը չի կարող չիմանալ, թե ինքն ինչ փաստաթղթի տակ է ստորագրում), իսկ երկրորդ դեպքում՝ կատարյալ ցինիզմ, որովհետեւ պետք է կատարյալ ցինիկ լինել ՝ հանրության աչքերին ուղիղ նայելով՝ իրավական պրոցեսներին միջամտելու համար: Միայն կատարյալ ցինիկները կարող են առանց ավելորդ սեթևեթանքների նման երաշխավորության տակ ստորագրել։

Առանց ավելորդ դեմագոգիայի կարող էին իհարկե, սովորականի պես ասել՝ գիտե՞ք ինչ կա, սա ողջ հասարակության համար զգայուն հարց է և բացի դա նմանատիպ ստորագրությունները ոչ մի պարագայում չեն օգնի մեղադրյալ Քոչարյանին՝ հայտնվելու ազատության մեջ… Հասկանալի է, որ ինչ֊որ մեկի խաթր նման թղթի տակ ստորագրող «վաստակավորները» քաջ գիտակցել են, որ իրենց «դրդում են» ինքնախարազանման… Նրանցից մի քանիսն արդեն դեմագոգիկ հարցազրույցներ են տվել: Անգամ նեղություն չեն խնդրել իրենց՝ «արդարանալու», ինչ-որ պատճառներ բերելու, թեկուզ և՝ չհիմնավորված:

Ստորագրել ենք, ու վերջ: Սա՛ է: Ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ էլի ուզեք:

Այ սա է նախկին իշխանությունների և նրանց ծառայություններ մատուցող «վաստակավորների» իրական դեմքը: Եվ երբ ոմանք միամտորեն կարծում էին, թե անչափահաս «վաստակավորները» ժողովրդի կողքին են, պարզվեց հակառակը, նրանք իրական դեմքով շրջվեցին դեպի հանրությունն ու ներկայացան իրենց ողջ ցինիզմով ու լկտիությամբ: Ու բոլոր նրանք, ովքեր զարմանում են, թե բա այս ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ, լավ կլինի՝ չզարմանան: Հենց այսպես էլ պիտի լիներ, քանզի իրենք պարտական են ոչ թե ժողովրդին, այլև իրենց «վաստակավոր» դարձնողներին…
Հ.Գ. Ինչպես ասում էր դասականը՝ արա, դուք արվեստի և մշակույթի գործիչներ եք, թե գողական…

Մաս 2.Իսկ մեղսունա՞կ են արդյոք ստորագրողները…Շատերն անգամ տեղյակ էլ չեն "իրենց" ստորագրած փաստաթղթի…

Posted by Արմեն Դանիելյան on Friday, December 20, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ