![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել․
Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը «Time», տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարում Հայաստանը անվանում է «Կովկասյան վագր»:
Ուշադրություն դարձրեք, ոչ թե մենք ենք անվանում, այլ «Time»:
Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:
ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգի «Բորիս Ելցինի» անվան նախագահական գրադարանում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Նիստին մասնակցել են Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստին, որպես Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ երկրի ղեկավար, ներկա է եղել նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:
![]()
![]()