![]()
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, այսօր լրագրողները հարցեր ուղղեցին հայտնի տեսանյութի հետ կապված։ Դրանում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել:
Քոչարյանն ասաց՝ անհասկանալի է՝ ինչ ձևով դա պետք է իրենց վնասի, նշեց՝ աբսուրդ է՝ նման բան անի մի մարդ, որին ճանաչում են երեք ամիս, բացի դրանից՝ հարց է՝ ինչո՞ւ է դա արվել հենց երեկ: Նա տեղեկացրեց՝ աջակիցներից եղել են մարդիկ, որ իրենց սխալ են պահել, խոստումներ են տվել, առաջ են գնացել, այդ մարդկանց շնորհակալություն են հայտնել, խնդրել, ասել՝ էլ պետք չի գալ-գնալ:
«Այնպես չէ՝ ով աջակից է, գալիս, գրանցվում է, թուղթ է ստանում: Ամեն մեկը մի պատկերացում ունի, մեկը մտածում է՝ իշխանություն պիտի լինես հետագայում, ինքն էլ դրա մեջ լինի, մեկը անարդարության դեմ է բողոքում»,- ասաց երկրորդ նախագահի որդին:
![]()