Նոր բացահայտումներ երեխաների որդեգրման պատմության մեջ

Հայաստանի ծննդատներից և մանկատներից ապօրինի որդեգրումների գործը նոր զարգացումներ է ստանում: Երեկ հատուկ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ ևս 3 անձ է ձերբակալվել:

Երեխաների ապօրինի որդեգրման մասին պատմությունը զանգավածային լրատվամիջոցներին հայտնի դարձավ նոյեմբերի 18 ին, երբ Քննչական կոմիտեն հարղորդագրություն տարածեց՝ ձերբակալվել է որդեգրման և երեխաների առքի փորձ իրականացրած 1976 թվականին ծնված Երևանի մի բնակչուհի:

Նա օգտվել է որդեգրողների՝ գործընթացից անտեղյակ լինելու հանգամանքից և 2018-2019թթ.-ին օտարերկրյա և Հայաստանի քաղաքացիներից 20.000 եվրո և 5.000 դոլար գումարի դիմաց նախաձեռնել է առողջ երեխաների որդեգրում Հայաստանի մանկատներից:

Կինը փորձել է շրջանցել որպես որդեգրող հաշվառված մյուս անձանց և կազմակերպել երեխաների որդեգրումը, պայմանավորված գումարների դիմաց երեխաների փաստացի առքը, սակայն չի կարողացել գործարքն ավարտին հասցնել: Կինը կալանավորվել է:

Հետո արդեն Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտեց այս շղթայի մյուս օղակներին:

Մանրամասները՝ տեսանյութում․․

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ