![]()
Քիմ Քարդաշյանը յուրաքանչյուր անգամ կարողանում է առաջացնել երկրպագուների հետաքրքրությունն ու նրանց հուզել ընտանեկան գեղեցիկ կադրերով։ Օրեր առաջ 39-ամյա հայուհու որդին՝ Սեյնթը, նշել է ծննդյան 4-րդ տարեդարձը, եւ Քիմը ժամեր առաջ լուսանկարներ է հրապարակել այդ առիթով կազմակերպված տոնից։
Քանյեի ու Քիմի չորսամյա որդին պաշտում է ամենն, ինչ կապված է դինոզավրերի հետ։ Այդ պատճառով աստղային զույգը որդու համար յուրօրինակ տոն էր կազմակերպել՝ այգին զարդարելով Յուրյան դարաշրջանի վերաբերյալ ֆիլմաշարքի դեկորով։
«Ավելին Սեյնթի ծննդյան օրվանից»,- Instagram-ում հրապարակումը մակագրել է Քիմը եւ արժանացել հետեւորդների հիացմունքին։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()