«Հանրապետության մի շարք շրջաններում այսօր գրանցվում են տվյալ օրվա համար ջերմաստիճանային ռեկորդներ…». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրապետության մի շարք շրջաններում այսօր գրանցվում են տվյալ օրվա համար ջերմաստիճանային ռեկորդներ։

Այսպիսով՝ ժամը 13։00 դրությամբ Օձունում օդի ջերմաստիճանը հասել է +18, Ամասիայում և Գավառում՝ +10 աստիճանի»:

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը  Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ