«Թող հաղթի արդարությունը…». Արման Հովհաննիսյանը՝ Քոչարյանի գործի մասին

Երգիչ Արման Հովհաննիսյանը, ում անունը նշված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող մշակութային գործիչների անունների շարքում, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով իմ անձին առնչվող համացանցում տարածված տեղեկությունները քաղաքական գործընթացների շուրջ, ցանկանում եմ հրապարակայնորեն հայտարարել, որ և՛ նախկինում, և՛ ներկայում, և՛ ապագայում զերծ եմ մնացել և զերծ եմ մնալու որևէ քաղաքական գործընթացից՝ շարունակելով հավատարիմ մնալ իմ սկզբունքներին:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին՝ թող հաղթի արդարությունը»:

Ավելի վաղ հայտնել էինք` աշուղ Ոսկեհուրը խնդրել է հանել իր անունը Քոչարյանին սատարող հայտարարությունից:

Գուժ Մանուկյանի ներկայացուցիչը ասել էր, որ դերասանը քաղաքականությամբ ընդհանրապես չի զբաղվել և չի զբաղվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ