![]()
Գարիկ Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Մարդիկ այնքան են լպիրշացել , որ արդեն սենց բացահայտ խաղեր են տալիս:
Ինչ ուզում եք արեք, մեկ է բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ, չկասկածեք:
Հիշեցնենք, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով եւ արդյունքներով նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը։
Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ, խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում ի թիվս այլ գործողությունների կատարվել են խուզարկություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Մարդիկ այնքան են լպիրշացել , որ արդեն սենց բացահայտ խաղեր են տալիս: Ինչ ուզում եք արեք, մեկ է բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ, չկասկածեք:
Posted by Գարիկ Ղազարյան on Thursday, December 19, 2019
![]()