«ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի քթի տակ երեխաների առևանգման բանդա է գործել». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

՛՛508 մայրերի բողոքներից 101-ը հաղորդում է հանցագործության մասին…՛՛ ՛՛Շղթա է գործել. նախ մորը խաբել են, ասել, որ երեխան մահացած է կամ թերաճ, կամ այլ պատճառաբանությամբ երեխային վերցրել են մորից, ապա հանձնել մանկատուն, որտեղից էլ իրականացվել է ապօրինի որդեգրումը դեպի արտասահման՛՛:

Պարզ է, չէ՞, թե ինչու՞ երեխա որդեգրել ցանկացող ՀՀ ընտանիքները այնքան անցանակալի էին Հայաստանի մանկատների տնօրինությունների համար: Մի կողմից չէին կարող վճարել կամ շատ վճարել, մյուս կողմից Հայաստանում ավելի հեշտ էր ՛՛կորած՛՛ երեխաների հետքի վրա ընկնել: Փաստացի երեխաների առևանգման բանդա է գործել ԱԱԾ-ի և ՆԳՆ քթի տակ, եթե ոչ դրանց մասնակցությամբ:

Մարմիններ, որոնք ունեցել են օպերատիվ հետախուզական տեխնիկական և մարդկային հնարավորություններ, այդ թվում գաղտնասլումների իրավունք և հնարավորություններ: Սրանից էլ ծանր հանցագործությու՞ն: Ինչ որ չափով բանդայի գործունեության սխեմաները, ծավալները և, վստահաբար, պետական այլ մարմինների հովանավորությունը գուցե պարզի, բայց նույնիսկ անզեն աչքով էլ երևում է, որ բանդա է գործել:

Սա լրացուցիչ հաստատում է, որ 3 միլիոն բնակչությամբ երկրում առատորեն գործող օպերատիվ հետախուզական վեց մարմինները, իրենց ողջ գործակալական ցանցերով, այդ նույն երեխաների ծնողների վճարած հարկերի տնօրինմամբ, կապ ունեն սույն հանցագործությունների հետ կամ շա~~~~~տ մեղմ ասած հանցավոր անփութություն են ցուցաբերել: Տարօրինակ չէ՞, որ այս օպերատիվների, հետախույզների ներդրած ագենտուրայի որևէ ներկայացուցիչ ՛՛չի նկատել/չի տեսել/չի զեկուցել՛՛ կատարվողի մասին: Իսկ Առողջապահության նախարարությու՞նը:

Տարօրինակ չի՞ թվացել պաշտոնապես մահացած, հիվանդ, արատավոր հայտարարված երեխաների թվաքանակը, նրանց անհետացումները և մանկատներում հայտնվելը: Այդ բանդայի առկայության պայմաններում բա ինչպե՞ս հավատանք, որ գաղտնալսումները ոչ թե քաղաքական հետապնդումների նպատակ են ունեցել/ունեն, այլ հանցագործություններ կանխարգելելու կամ բացահայտելու: Խնդիրը բարձրաձայնած նորածին մորը՝ Հայկուհի Խաչատրյանին էլ քիչ մնաց հոգեկան շեղումների մեջ մեղադրեին:

Մեր օպերատիվ — հետախուզական լիազորություններով վեց մարմինները դեռ քանի՞ այս կարգի բանդայի մասին կանխատեսումներ կամ թաքցված փաստեր ունեն: Այդ թվում՝ թրաֆիկինգի ոլորտում, աշխատանքային ստրկացման ոլորտում:

Վերջ ի վերջո բանդայի մի տեսակ էլ պոչամբարների ավերները և Արարտյան դաշտի անապատցման ընթացքը թաքցնողներն են:

՛՛508 մայրերի բողոքներից 101-ը հաղորդում է հանցագործության մասին…՛՛ ՛՛Շղթա է գործել. նախ մորը խաբել են, ասել, որ…

Posted by Hranush Kharatyan on Wednesday, December 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ