«Ես հպարտ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է իմ երկրի նախագահը». Էրիկ

«Ես չեմ տեսել այդ հայտարարությունը, չգիտեմ ոնց է հրապարակվել: Այս պահին չեմ կարող որեւէ հարցի պատասխանել: Ես գիտեմ, որ իմ անունը կա այդ ցանկում, ես չգիտեմ ոնց է հրապարակվել, որ դրան արձագանքեմ»,- այս մասին  ArmDay.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Էրիկ Կարապետյանն՝ անդարադառնալով այն հանգամանքին, որ 60 մշակութային գործիչների հետ միասնական հայտարարություն է տարածել՝ պահանջելով փոխել Ռոբերտ Քոչարյանի կալանքի խափանման միջացը:

Հարցին՝ ինչու՞ է որոշել միանալ այդ հայտարարությանը, Էրիկ Կարապետյանը պատասխանեց. «Ինչու-ի պատասխանն այնտեղ շատ լավ ձեւակերպված է: Միտքը լավ ձեւակերպված է: Ես ճանաչում եմ Ռոբերտ Քոչարյանին եւ հպարտ եմ, որ նա եղել է մեր երկրի նախագահը»:

Դիտարկմանը՝ մտավախություն չունի՞ որ այս քայլը բացասական ազդեցություն կունենա իր երգարվեստի վրա, երգիչը պատասխանեց. «Ես ընդհանարպես չեմ մտածում, ամեն քաղաքացի այս երկորում կարող է իր միտքն արտահայտել, մեկը մյուսի հետ կապել չի կարելի: Չի կարելի թշնամանալ ինչ-որ կարծիքի, այնպես չէ, որ այս իշխանության մեջ ընկերներ չունեմ կամ չեմ ուզում, որ ամեն ինչ լավ լինի»:

Հիշեցնենք, որ Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտարարությունների տեքստերն ամբողջությամբ (հայերեն և ռուսերեն).

Հայաստանի մշակույթի և արվեստի գործիչների

Հայտարարությունը

Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք չենք ընդունում: Մեզանից յուրաքանչյուրս իր ասպարեզում իր գործն է անում: Մենք դատավարական կողմ չենք:

Բայց մենք քաղաքացի ենք, և մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը:

Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք:

Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը:

Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Էրիկ Կարապետյան, երգիչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ