![]()
Այսօր Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան վաթսուն գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։
Այդ մարդկանց թվում է նաև դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը։
ArmDaily.am—ի հետ զրույցում Գրիգորյանը սկզբում նշեց, որ քաղաքական հարցերի չի պատասխանում, հետո ասաց, որ ոչ ոքից առաջարկ չի ստացել՝ պարզապես միացել է հայտարարությանը.
«Այնտեղ պարզ գրված է, թե ինչի համար եմ ստորագրել, հիմա ինչ եք ուզում։ Առաջարկ չեմ ստացել, դիրքորոշումս է այդպիսին»։
![]()