«Փաշինյանը սխալ է անում, որ Քոչարյանին բանտում է պահում…». Շանթ Հարությունյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալ է անում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բանտում է պահում։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։

«Որպես հայ մարդ՝ ինձ համար ամոթ է, երբ Փաշինյանին հարցնում են՝ Խաչատուրովին բաց թողեցիր, ասում է՝ Լուկանշենկոն ու Նազարբաեւը միջնորդեցին, բա չասե՞մ՝ ա՛յ սրիկա, Քոչարյանի համար էլ միացիր Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին:

Քո միջնորդությունն արա, ասա՝ Քոչարյային էլ ես եմ ազատում:

Ինչի՞ Նազարբաեւը եւ Լուկաշենկոն կարողանում են մեր երկրում մարդ ազատեն, քո երկրում միանում ես իրանց, բայց քո ղարաբաղցի ղեկավարությանը չես միանում, բա քո բարոյականությունն ո՞ւր մնաց»,-նշեց նա:

Մանրամասնեը՝ ստորև ներկայացրած տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ