![]()
Քիմ Քարդաշյանը կրկին սկանդալի կենտրոնում է՝ վիճել է քրոջ հետ։ Նրանց հարաբերությունները երբեք հարթ չեն եղել, սակայն այս անգամ վեճի պատճառ է դարձել ավագ քրոջ՝ շոուում չնակարահանվելու ցանկությունը։ Քիմը դա եսասիրություն է համարել, քանի որ նկարհանումներին մասնակցում է ամբողջ ընտանիքը։
Փաստ է, որ Քորթնին հաճախ է բաց թողնում նկարահանումները՝ նախընտրելով ավելի շատ ժամանակ հատկացնել իր գործերին։ «Նա նախագծի վրա աշխատում է միայն այն ժամանակ, երբ դա իրեն հետաքրքիր է։
Այդ պատճառով ընտանիքում լուրջ տարաձայնություններ են առաջանում, որովհետեւ մենք աշխատում ենք հետեւյալ սկզբունքով՝ մասնակիցներից մեկն արձակուրդ է վերցնում, մյուսները պետք է աշխատեն նրա փոխարեն։ Ես եւ Քլեոն ամբողջ տարվա ընթացքում ամեն ինչ արել ենք Քորթնիի փոխարեն…
Ճապոնիայում, ուր մենք նրա հետ գնացել ենք, շփվել ենք այդ թեմայի շուրջ, լսել միմյանց, բայց խնդիրը չենք լուծել։ Արդյունքում լարվածություն է առկա»,- պատմել է Քիմը։
![]()
![]()