«Քոչարյանի օգտին ստորագրած դերասանները մարտի 1-ին երգում էին…». Անդրանիկ Քոչարյան

«Ի՞նչ եք կարծում, Քոչարյանն ու իր թիմակիցներն ինչպիսի՞ մեդիառեսուրսի են տիրապետում: Հսկայական, չէ՞: Չեք ուզո՞ւմ, որ դատավարություն լինի, որ Մարտի 1-ի էջը փակվի: Այդ դերասանները Մարտի 1-ի հետ կապված տեսակետ ունեցե՞լ են: Նրանք Մարտի 1-ին էլ երգում էին, չէ՞»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար 60 000 քաղաքացի է ստորագրել, արվեստի գործիչներն էլ հայտարարություն են տարածել, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարտի մեկի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողի նկատառմանն ի պատասխան, որ Նունե Եսայանն, օրինակ, տեսակետ էր հայտնել, թե «ցուցարարները թող չգնային», Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Այդ երգիչները սպասարկել են իշխանությանը, ոչ թե ժողովրդին: Նրանք կարող են ասել, որ երգել են ժողովրդի համար, բայց մարտի մեկին ժողովուրդը պահանջներ ուներ իշխանությունից: Հիմա այդ ժողովրդին պետք է դնեին գնդակահարեի՞ն:

Կամ այդ 60 000 ստորագրությունը… թող Աղվան Վարդանյանն իր հանձնախմբով պայքարի Քոչարյանի ազատության համար: Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ժողովուրդը մերժել է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ