![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնում է իր դստեր՝ Մարիամ Փաշինյնանի մեքենայի շուրջ ծավալվող քննարկումներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիամ Փաշնյանն իր ֆեյսբուքյան էում գրել էր.
«Մեքենան, որի մասին այսքան խոսվում է, օգտագործվում է անվտանգության նպատակով դեռ 2018թ.-ից (չի կարող լինել 2019թ.-ի արտադրության) չգիտեմմ թե երբ է ձեռք բերվել, երբեք չեմ հետաքրքվել նո՞ր է, թե՞ հին (մինչև հիմա էլ չգիտեմ), մինչև այս պահը չգիտեի մեքենայի մակնիշը, ես մեքենա չեմ ընտրել ու ինձ համար ի սկզբանե տարբերություն չի եղել, թե ինչ մեքենա կօգտագործվեր անվտանգության նկատառումներից ելնելով:
Ավելին՝ այս փոփոխություններն ինձ համար բավականին դժվար են եղել: Մեքենան իմ անձնականը չէ, և ծառայում է և հետագայում ծառայելու է միմիայն պետությանը:
Որոշ մարդկանց երազանքը՝ մեզ նույնականացնել նախկինների հետ, մնալու է անիրականանալի: Սոցիալական ցանցերում կոնկրետ արշավներ են անցկացվում այդ երազանքն իրականացնելու համար, աշխատում են գրաֆիկ դիզայներների, SMM-ի և ֆոտոշոփի մասնագետների մեծ խմբեր, օգտագրոծվում են սոցիալական ցանցերի տարբեր գործիքներ (sponsored, ad և այլն) և, իհարկե, ծախսվում են հազարավոր դոլլարներ տարբեր լրատվական կայքերի միջոցով սուտ տեղեկատվություն տարածելու համար…»:
Զրույց քաղաքացու հետ. «Վարչապետի դստեր մեքենայի» մասին:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, December 19, 2019
![]()