«Լավ, սրանից ավել էլ ի՞նչ պետք է լիներ…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեխաների ապօրինի որդեգրման սկանդալային գործին և կատարել է հետևյալ գրառումը.

Լավ, սրանից ավել էլ ի՞նչ պետք է լիներ…

Ու որոշ դատարկագլուխներ դեռ փորձեր են անում պաշտպանել նախկին՝ մերժվածների իշխանությունն ու սազը ձեռքները գերագույն գլխավոր մերժվածի գովքն են անում…

Հիմա շատերիդ մոտ հարց կծագի, թե ի՞նչ կապ ունի Հանրապետական հիվանդանոցում անհետ կորած 101 նոորածինների ու ապօրինի որդեգրման գործը նախկին իշխանության հետ, չէ՞ որ գործում մեղադրվող նախկին իշխանավորներ առայժմ չկան…

Կապը շատ ուղղակի է…

ՀՀ-ում իշխանությունը զավթած ՀՀԿ-ականների ու վերջիններիս արդեն իսկ ՄԵՐԺՎԱԾ շեֆի ապաշնորհ, հակազգային, հակապետական, երկրակործան քաղաքականության արդյունքն է սա…

Արդյունքում երկրում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ԽԾԲ-ով ու փողով կարելի էր մարսել ցանկացած հանցագործություն, այդ թվում նաև ազգի նորածիններին օտարերկրացիներին վաճառելը:

Փողի դիմաց անպատժելիության ու ամենաթողության արդյունքն է սա:

Անհետ կորել են ոչ թե 1, 2, 4, 8, կամ 10, այլ 101 նորածին…

Պարզ է չէ՞, որ անհետ կորած նորածինների գործի գլխին կանգնած տականքը վստահ էր, որ մարսելու է արածը, այլապես այսքան հեռու չէր գնա, այսքան ընտանիք չէր քանդի, այսքան ճակատագիր չէր խեղի…

Ազգի, պետության ու երկրի կործանումը էլ ո՞նց է լինում, չկարծեք թե պոզով-պոչով է լինում…

Գոնե պատկերացնու՞մ եք հիմա ինչ են զգում անհետ կորած նորածինների ծնողները, ովքեր բացահայտեցին, որ իրենց երեխան ողջ է, բայց ապրում է այլ ընտանիքում… ու ամենայն հավանականությամբ շատերն էլ չեն կարող գտնել իենց երեխաներին, էլ ուր մնաց վերադարձնեն…

Ասել եմ ու էլի կասեմ, չկա ավելի մեծ ՍՐԲԱՊԻՂԾ, քան ծնողին իր զավակից զրկողը…

Պատահական չէր, որ ապօրինի որդեգրման ու անհետ կորած նորածինների գործը սկսեց բացահայտվել միայն հեղափոխությունից հետո…

Էս սատանիզմի ու սրբապղծության առայժմ բարոյական պատասխանատվությունը կրում է ՀՀ-ում իշխանությունը զավթած ՀՀԿ կոչվող բանդան իր գերագույն գլխավոր ՄԵՐԺՎԱԾՈՎ…

Լավ, սրանից ավել էլ ի՞նչ պետք է լիներ… Ու որոշ դատարկագլուխներ դեռ փորձեր են անում պաշտպանել նախկին՝ մերժվածների…

Posted by Taron Chakhoyan on Wednesday, December 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ