Կինը սպառնացել է, որ կպայթեցնի ինքնաթիռը

Ստամբուլի Սաբիհի Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում արտակարգ պատահար է տեղի ունեցել։

DHA-ի փոխանցմամբ, թռիչքի պատրաստվող ինքնաթիռում դեմքը իսլամական կնոջ ավանդական տարազով փակած կինը գոռացել է, որ գյուլենական է եւ պայթեցնելու է օդանավը։

Կնոջը, որը եղել է ուղեւոր, դուրս են տարել օդանավից եւ փոխանցել իրավապահներին։ Խուզարկության ժամանակ նրա մոտ պայթուցիկ չի հայտնաբերվել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ