![]()
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի քաղաքապետ Հյակ Մարությանը տոնում է ծննդյան 43-ամյակը:
Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունը անակնկալ է մատուցել քաղաքապետ Հայկ Մարությանին` տարեդարձի առթիվ:
Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը դարձավ 43 տարեկան։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծնվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում: 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: 1992 – 1997 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 1997-1998 թվականներին ծառայել է ազգային անվտանգության հատուկ մարտական ստորաբաժանումում։
Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։
2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։ Սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը (294 109 ընտրող, 81․06 %)։ Հայկ Մարությանը, ով գլխավորում էր դաշինքի համամասնական ցուցակը, դարձավ Երևանի նոր քաղաքապետ։
Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անակնկալը քաղաքապետ Հայկ Մարությանին` տարեդարձի առթիվ 🎂
Posted by Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցություն on Wednesday, December 18, 2019
![]()