Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը՝ Հայկ Մարությանին

Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Մեր մասին շատ են խոսում, տարբեր բաներ հորինում և բամբասում, իսկ մենք արդեն քանի տասնամյակ է անում ենք ամենադժվար գործերից մեկը` մեր ընկերությունը փշերի միջով տանում ենք դեպի աստղեր:

Շնորհավոր ծնունդդ, Hayk Marutyan ջան

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 18-ին:

Հայկ Մարությանը 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։

1992 – 1997 թվականներին սովորել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում։

1995 – 2002-ին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։

1996 – 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան՝ «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» բեմադրություններում («Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ)։

2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատում է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»։ Նաև մասնակցություն է ունեցել նշված նախագծերում՝ որպես դերասան։ Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։

Մեր մասին շատ են խոսում, տարբեր բաներ հորինում և բամբասում, իսկ մենք արդեն քանի տասնամյակ է անում ենք ամենադժվար…

Posted by Alen Simonyan on Wednesday, December 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ