![]()
Երևանում ձևավորվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ: Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ հանձնախմբի համակարգողը ինքն է:
Հիմնական կազմի մյուս անդամների մասին տեղեկություններ չի հայտնել:
«Շանթ» հեռուստաընկերությունը, հավատարիմ մնալով իր ձեռագրին, ստեղծված հանձնախմբի վերաբերյալ պարզաբանումներ է խնդրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանից:
![]()