«Չգիտեմ՝ երբ է ձեռք բերվել,մինչև այս պահը չգիտեի մեքենայի մակնիշը»․Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստ Մարիամ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վստահ եմ՝ գրեթե բոլորը գիտեն, թե որն է իրականություն, որը՝ սուտ քարոզչություն: Ես ապրում եմ պարզ, սովորական մարդկային կյանքով, և հենց դա է պատճառը, որ իրենք ավելի են վրդովվում, ինչն էլ կրկնապատկում է նրանց ցանկությունն ու ջանքը մեզ նույնականացնել իրենց հետ:

Մեքենան, ինչի մասին այսքան խոսվում է, օգտագործվում է անվտանգության նպատակով դեռ 2018-ից (չի կարող լինել 2019-ի արտադրության), չգիտեմ, թե երբ է ձեռք բերվել, չեմ հետաքրքրվել՝ նոր է, թե հին:

Ես մեքենա չեմ ընտրել, ու ինձ համար ի սկզբանե տարբերություն չի եղել, թե ինչ մեքենա կօգտագործվեր՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ավելին՝ այս փոփոխություններն ինձ համար բավականին դժվար են եղել: Մեքենան իմ անձնականը չէ, ծառայում է և հետագայում ծառայելու է միմիայն պետությանը»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ