![]()
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստում որոշվել էր ԱԺ նախագահ առաջադրել Արարատ Միրզոյանին, փոխնախագահներ՝ Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին։ Սակայն առավել բարդ է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, հանձնաժողովների նախագահների հարցը։
![]()
Ասվում է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հովհաննես Իգիթյանը, պաշտպանության եւ անվտանգության հարցերինը՝ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։
![]()
Խմբակցության ղեկավարի հարցը դեռեւս չի որոշվել, սա կարեւոր է, քանի որ 88 մարդու աշխատանքը կոորդինացնելը հենց նրա գործն է։ Մեր տեղեկություններով, 2 անուն է շրջանառվում՝ Տիգրան Ավինյան եւ Ռուբեն Ռուբինյան, չի բացառվում նաեւ Արայիկ Հարությունյանը։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
![]()