Հիսուսն ասում է. «Ես եմ աշխարհի Լույսը: Ով Իմ հետևից գա, նա խավարի մեջ չի մնա, այլ կյանքի լույսը կընդունի»․․․

Աստված կարող է փոխել քո կյանքը: Դա ամենևին չի նշանակում, որ խնդիրներից լիովին ձերբազատված կլինես, և այլևս չես ունենա ֆինանսական, մարդկային և այլ մարտահրավերներ և կապրես կատարյալ աշխարհում, որը շա՜տ հեռու է կատարյալ լինելուց, բայց Աստված  քեզ հետ կլինի և կօգնի քեզ:

Հիսուսն ասում է. «Ես եմ աշխարհի Լույսը: Ով Իմ հետևից գայ, նա խավարի մեջ չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի»: Մենք այլևս կուրորեն չենք ապրում այս կյանքում: Նա առաջնորդում է մեզ:

Նա հեռացնում է վախը: Անկախ կյանքիդ իրավիճակներից՝ դու կարող ես վստահել Աստծուն: Հիսուսն ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ: Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս՝ Ես տալիս եմ ձեզ: Ձեր սիրտը չխռովվի և չվախենա»: Նա ավելի ուժեղ է, քան ցանկացած խնդիր և քայլելու է քեզ հետ բոլոր դժվարությունների միջով՝ որպես քո լավագույն բարեկամ:Նա կարող է փոխել մեր կյանքի այն ոլորտները, որոնք մենք ի զորու չենք փոխելու: Աստվածաշունչն ասում է, որ մեր կյանքում կան ոլորտներ, որոնք ստրկացրել են մեզ և իշխում են մեզ վրա:

Գուցե չենք ուզում բարկանալ, սակայն կորցնում ենք ինքնատիրապետումը և ափերից դուրս գալիս, գուցե ուզում ենք առատաձեռն լինել, սակայն դժվարանում ենք մյուսներին մեր կարիքներից ու ցանկություններից բարձր դասել: Նույնիսկ, երբ խաղաղ լինել ենք ուզում, տառապում ենք ոմանց հանդեպ տածած ատելությունից և, թվում է՝ անկարող ենք փոխել այդ իրավիճակը:

Հիսուսն ասում է, որ երբ ճանաչենք Իրեն, «կճանաչենք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի մեզ»: Նա փոխում է կյանքն ընկալելու մեր կերպը, ուրիշների մասին մեր կարծիքները, ինչպես նաև մեր իսկ մասին մեր կարծիքը: Աստված հիասքանչ է և ավելի իրական, քանի կարող ենք պատկերացնել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ