![]()
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները։
Ննրանք դժգոհում են, որ 2-րդ մեքենայի առքուվաճառքի դեպքում, երբ այն որպես նվիրատվություն են ձևակերպում, 20 տոկոս հարկ է գանձվում։ Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, օրենքը փոփոխվել է ս.թ. հունիսի 1-ին, սակայն իրենք տեղյակ չեն եղել, ինչի արդյունքում այսօր խոշոր չափի տուգանքներ են ստացել։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ակցիայի մասնակիցներին դիմելով՝ նշեց. «Բոլորդ բերում և նվիրատվություն եք ձևակերպում, որ հարկ չտաք, չէ՞։
Մեքենան բերելն ու օտարելը բիզնես է։ Երբ դոշ եք ծեծում և ասում, որ մեքենա եք ուզում նվիրել ու հարկ չտալ, մտածեք ինչ եք խոսում։ Եկեք ազնիվ լինենք, մենք չենք կարող աչք փակել նրա վրա, որ դուք մեքենա ներմուծեք ու հարկ չտաք»,–ասաց նա։
![]()
Անանյանը բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորեց խնդրի առնչությամբ առաջարկներ ներկայացնել ՊԵԿ։
![]()