![]()
Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է
Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ:
ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը:
ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում ինֆորմացիա էր հայտնվել, որտեղ ասվում էր, որ Հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ոսկեպար֊Ոսկեվան հատվածում հակառակորդը խախտել է հրադադարը։
Մոտ կես ժամ է անդադար կրակում են։Փակ է Երևան֊Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս Ոսկեպար հատվածը:
Մեքենաները շրջանցիկով են երթևեկում։
Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի…
Posted by Արծրուն Հովհաննիսյան on Tuesday, December 17, 2019
![]()