Երևանը ներառվել է 2020-ի ամենապահանջված զբոսաշրջային քաղաքների ցանկում

Booking.com-ը ներկայացրել է այն 10 ուղղությունները, որոնք ամենապահանջվածն են լինելու 2020 թվականին: Քաղաքների ցանկում է նաև Երևանը: Հարցումն իրականացվել է մոտ 20 հազար մարդու շրջանում:

Ըստ այդմ՝ Երևանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ զիջելով հարավկորեական Սոգվիպհո և Չեռնոգորիայի Ժաբլայկ քաղաքներին:

«Երևանով զբոսնելիս բաց չթողնեք «Կասկադ» ճարտարապետական համալիրը, որը ներառում է ահռելի կրաքարե աստիճաններ, շատրվաններ, քանդակներ և կանաչապատ տարածք:

Այցելեք նաև Հանրապետության հրապարակ՝ Երևանի իմաստային և կոմպոզիցիոն կենտրոն»,- գրել է Booking.com-ը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ