![]()
Գարիկ Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Հարգելի ընկերներ, Երեւան քաղաքի ավագանու Լույս դաշինքի անդամների հետ կապված խոսակցությունները շարունակում են նոր թափ հավաքել:
Ես ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը, որ Էդմոն Մարուքյանը հերթական անգամ գցեց իր գործընկերներին, ինչպես ընտրությունների շեմին դա արեց եւ ստեղծված իրավիճակից ցանկանում է չոր դուրս գալ` իբր Դավիթ Խաժակյանը ավելի արժեքավոր կերպար է , նրա փայլին խանգարում էին Անին եւ Թեհմինեն:
Շատ պետք չէ խորանալ այս շոուի մեջ, որ հասկանաս , թե Պրն Մարուքյանը ինչպես է ուզում օգտագործել առիթը եւ լուսավորել իրենց բազմաթիվ չստացված քայլերը, ձեռքի հետ էլ գովազդել իր ապագա քաղաքապետի թեկնածուին ` փորձելով կրակոցները ուղղել միայն աղջիկների ուղղությամբ, իհարկե, ինձ եւ շատուշատ քաղաքացիներին դուր չի եկել նրանց նմանատիպ ագրեսիվ պահվածքը, բայց Խաժակյան Դավիթն էլ մի լույսի կտոր չէր եւ չէ, հավատացեք:
Այնպես, որ. քուանշ պարոն Մարուքյան)), ձեզ հավատացողները գնալով քչանում են:
Հարգելի ընկերներ, Երեւան քաղաքի ավագանու Լույս դաշինքի անդամների հետ կապված խոսակցությունները շարունակում են նոր թափ…
Posted by Գարիկ Ղազարյան on Tuesday, December 17, 2019
![]()