Հիշիր՝ դու միայն լավին ես արժանի ու փակիր հոգուդ դռները բոլոր անարժանների համար. սա պիտի բոլոր կանայք կարդան

Դու ավելիին ես արժանի, քան նրան քո կյանք հետ թողնելը: Գուցե հավատում ես, որ ընկերներ մնալու հնարավորություն կա:

Մի պատասխանիր նրա զանգերին, մի կողմ դիր հեռախոսդ ու ավելի օգտակար գործերով զբաղվիր: Ամեն բան կարող ես անել, միայն թե մի պատասխանիր նրան: Երբ հաղորդագրություն գրես և սեղմես «ուղարկել» կոճակը, նա չի պատասխանի հաղորդագրությանդ ու դու կսկսես մտածել՝ ի՞նչն եմ սխալ արել, ինչո՞ւ չի պատասխանում, ու նորից նախկին հարաբերությունների նոր շրջանը քեզ իր ճանկերը կքաշի:

Չէ՞ որ, երբ ստացար նրա հաղորդագրությունը հաստատ մտածեցիր՝ նա ցանկանում է վերադառնալ, վերջապես հասկացավ: Բայց իրականում նա ուղղակի ուզում էր իմանալ, թե ինչպես ես քեզ զգում առանց իրեն՝ արդյո՞ք տառապում ես, թե լավ ես զգում, կամ գուցե իրեն ես սպասում, առանց իրեն, կամ գուցե կես ճանապարհին ես: Մի պատասխանիր նրան, դա կստիպի նրան մտածել քո մասին ու գնահատել քեզ:

Բավական է նրան հաճույք պատճառես՝ շփվելու պատրաստակամությունդ հայտնելով: Դա իրեն հնարավորություն կտա գալ ու գնալ քո կյանքից, երբ կցանկանա… Փակիր քո հոգու դռները նրա առաջ: Հիշիր, թե որքան ես նրա համար լաց եղել, որքան ես տառապել:

Հետ մի թող այդ մարդկանց քո կյանքը, այդ մարդիկ միայն թունավորում են կյանքդ, իսկ կյանքը մեկ անգամ է տրվում, երկրորդը էլ չես ունենա:

Հիշիր դու ավելի լավին ես արժանի:

 

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ