«Վա՜յ, ուրիշ Անահիտ». դերասանուհու անճանաչելի կերպարը

Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը տարբերվող նոր ֆոտոշարք ունի։

Անահիտը նշել է, որ սիրում է իր արտաքինում փոփոխություններ անել եւ նոր կերպարներով ներկայանալ.

«Վաղուց նոր ֆոտոշարք չունեի եւ ուզում էի այլ կերպ ներկայանալ, որպեսզի մարդիկ տեսնեին եւ ասեին՝ վա՜յ, ուրիշ Անահիտ, նա կարող է լինել նաեւ այսպիսին»:

Նա խոստովանել է նաեւ, որ լուսանկարահանման բուն ընթացքը չի սիրում, ինչը չի կարող ասել արդյունքի մասին: Խոսելով առաջիկա տոների մասին՝ դերասանուհին նշել է, որ արդեն սկսել են պատրաստվել.«Շուտով բոլորով կզարդարենք տոնածառը, իսկ Ամանորի գիշերը կլինենք ռեստորանային համալիրներից մեկում, որտեղ ես կաշխատեմ:

Քանի որ տոնն ընտանեկան է, ընտանիքիս բոլոր անդամներն ինձ հետ կլինեն: Միշտ փորձում ենք այդ օրը միասին լինել, միմյանց բարեմաղթանքներ ենք հղում, երազանք մտապահում եւ, իհարկե, փոխանակվում նվերներով»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ